Հասարակություն

Բացարձակ ժողովրդավարություն. պնդում է Պարույր Հայրիկյանը


Ինչպես միշտ,  այս օրը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Սահմանադրության օրը նշում է իր տանը, քանի որ այն համընկնում է իր ծննդյան օրվա հետ:

Նա այսօր  ասել է, որ  նոր իշխանությունները լավատեսության հիմք  են տալիս մտածելու, որ իր առաջարկած բացարձակ ժողովրդավարությունը կարող է իրականություն դառնալ:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը  Սահմանադրության, իր ծննդյան ու  ԱՄՆ անկախության օրը նշում է երգելով ու բացարձակ ժողովրդավարություն կառուցելու մասին իր դիտարկումներով:

«Բացարձակ ժողովրդավարության մասին միայն ես եմ խոսել, բայց դա հնարավոր է: Արդեն համընդհանուր տարածում է գտել բացարձակ բռնապետություն կա, բայց բացարձակ ժողովրդավարություն չկա»:

Թավշյա հեղափոխությունը  Պարույր Հայրիկյանին լավատեսության հիմք է տվել՝ կարծելու, որ իր պատկերացրած ու առաջարկած փոփոխությունները կիրագործվեն: Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերն, ըստ նրա,  իրատեսական մոտեցումներ ունեն, ինչը նկատվում է, օրինակ,  ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին դիտարկումներում:

« Քաղաքացուն եթե ասում ես դու ես երկրի տերը,  ապա  պատկերացրեք , որ  դա մեծ ձեռնարկություն է, որտեղ ամեն մեկն ունի իր բաժնետոմսը, ուրեմն ամեն քաղաքացի այս երկրում ունի մի բաժնետոմս»:

Սացվում է՝ բաժնետոմսը ընտրությունների օրը դառնում է քվեաթերթիկ, որի միջոցով քաղաքացին փոխանցում է այս կամ այն մարդուն՝ երկիրը ժամանակավոր կառավարելու համար, պատկերավոր բացատրեց «անխախություն՝ հանրաքվեի միջոցով» գաղափարի ջատագով ԱԻՄ առաջնորդը:

Ասում է՝  42 տարի է խոսում է նույն արժեքների ու  Սահմանադրության մասին, սակայն այսօր առավել  քան երբևէ լավատեսության ունի, որ դրական փոփոխություններ կլինեն: Նա վստահ է՝ եթե այսօր էլ  իրեն չլսեն, միևյունն է՝  վաղը ստիպված լսելու են:

Back to top button