Քաղաքական

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար


Վարչապետի որոշմամբ երեկ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դավիթ Խուդաթյանն Արմավիր քաղաքի բնակիչ է, մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության  անդամ է, Կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար:

Աշխատանքային առաջին օրը Դավիթ Խուդաթյան հասցրել է ծանոթանալ աշխատակազմին և լինել  Արմավիր քաղաքի մի քանի մանկապարտեզում, մարզական դպրոցում, որտեղ ծանոթացել է աշխատանքային պայամններին ու խնդիրներին:  Դավիթ Խուդաթյանը 27 տարեկան է և  քաղաքական առաջին  պաշտոնն է  ստանձնել, որին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում:


Դավիթ Խուդաթյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ, կառավարիչ է, էլեկրոնային կառավարման մասնագետ: Աշխատանքային գործունեությունը սկսել է Արմավիրի վարկային կազմակերպությունում: Քաղաքացիական ակտիվիստ  է, մասնակցել է քաղաքացիական մի շարք ակցիաների՝ ,,Էլեկտըրիկ Երևան,,  Ոչ թանկացմանը,,


Քաղաքացիական ակտիվությունը չի խանգարել  աշխատանքին, գործել է կազմակերպված, ակտիվությունը ցուցաբերել ոչ աշխատանքային ժամերին, իսկ նոր Հայաստանի կառուցման գործում՝  միացել գործադուլին:


Ռադիոլուրի հարցին՝ ճանաչում են արմավիրցիները Դավիթ Խուդաթյանին, քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարը պատասխանեց. ,,Դպրոց,  վարկային կազմակերպություն, քաղաքացիական և քաղաքական ակտիվություն, ԱԺ պատգամավորության թեկնածու ,,:


Լինելով Արմնավիր քաղաքի բնակիչ,  նա ծանոթ է քաղաքի խնդիրներին, որոնք  դասակարգելու է  և լուծելու  ըստ առաջնահերթության:


Աշխատանքային առաջին օրն արդեն քաղաքապետի պաշտոնակատարն ընդունել է քաղաքացիների, լսել խնդիրները, ընդունել շնորհավորանքները: Կադրային փոփոխությունների հետ կապված  Դավիթ Խուդաթյանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի հետ սիրով կաշխատի, եթե նրանք պատրաստ են աշխատել փոփոխությունների տրամաբանությամբ,  այնուամենայնիվ՝  չբացառեց կադրային 1-2 փոփոխություն:

Back to top button