ԿարևորՀասարակություն

Սկզբունքայնություն, թե շահերի բախում

Սկզբունքայնություն, թե շահերի բախում. հասարակական շրջանակները շարունակում են քննարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցը, նաեւ հետաքրքրվում՝ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կառավարության տարաձայնությունների ֆոնին էլ ովքեր հրաժարական կտան։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն Մանե Թանդիլյանի հրաժարականն անակնկալ է եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար, անկանկալ է եղել նաև կուսակցությունից դուրս գալը:  Կուսակցության նախագահը, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյան:

Երեկ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ իր ու կառավարության տեսակետները կուտակային կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ չեն համընկնում եւ հրաժարական էր տվել։ Կառավարությունում որոշումն ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում:  Նիստի նիստի ժամանակ որոշմանը  դեմ խոսեց  նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Ավելին՝ նա  չորս տարի առաջ այս հարցով Սահմանադրական դատարան դիմողներից էր։

Հնարավո՞ր է արդյոք, որ  ինքն էլ հետեւից Թանդիլյանի օրինակին:

«Ինչ է, համոզո՞ւմ եք, որ հրաժարական տամ»,–կատակեց նախարարը։

Անդրադառնալով պարտադիր կուտակայինի հարցին՝ նա նշեց. «Պարտադիր կուտակային հարցը կառավարության օրակարգում է եւ այդ օրվա վարչապետի ամփոփումը քննարկման հետեւյալն է՝ այո՛, մենք այս հարցը փակված չենք համարում, մենք պետք է ուսումնասիրենք, գնահատենք դրա սահմանադրականությունը»,-շեշտեց նա։

Արդարադատության նախարար  Արտակ Զեյնալյանը  նույնպես չի պատրաստվում հրաժարական տալ: Ասում է, որ  մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակելու է աշխատել: Վերջինս  Արծվիկ Մինասյանի հետ Սահմանադրական դատարանում վիճարկում էր  պարտադիր բաղադրիչի չներդրումը:

Արդյո՞ք  տեղի ունեցած չի խոսում  կառավարությունում ճաքերի մասին. ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը  չի շտապում գնահատական տալ։ Ասում է,  որ դա կառավարության ներքին  խնդիրն է: Միաժամանակ՝ Շարմազանովը կրկնում է իր նախկին խոսքերը՝ ընդդիմադիր գործիչը իշխանություն տեղափոխվելուց  չպետք է իր կարծիքը փոխի։

Թանդիլյանի հրաժարականը վարչապետ Փաշինյանը դեռ չի ընդունել։

Back to top button