Քաղաքական

ՀՀ նախագահն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:

ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ցուցադրել ավելի
Back to top button