Քաղաքական

Վիեննայի մատույցներում կրկին «մարտնչում» են խաչն ու կիսալուսինը

Ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերն այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսել է կանցլեր Սեբաստիան Կուրցի՝ իսլամի օրենքը խախտող մզկիթները փակելու ու ծայրահեղակություն քարոզող հոգեւորականներին արտաքսելու մասին:

Ըստ գրող, հրապարակախոսի՝ ցանկացած ծայրահեղ դրսեւորում պետք է արմատախիլ անել հասարակությունից եւ դատապարտել, բայց ոչ քաղաքական հայտարարությունների եւ հեռահար բանավեճերի միջոցով: Հասմիկ Մարտիրոսյանի անդարադարձը:

Ավստրիացի գրող, հրապարակախոս, լրագրող Հերբերտ Մաուրերն Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի կողմից արված հայտարարությունները՝ Թուրքիայում սպասվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, համարում է լավ Էրդողանի վարկանիշը բարձրացնելու համար: Մաուրերը վստահ է, որ այսօր ցանկացած ավստրիացի, գերմանացի կողմ է, որ ինչ-որ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ՝ ծայրահեղականությանը հակազդելու համար, բայց ոչ նման հայտարարությունների տեսքով:

«Ծայահեղությունների դեմ պետք է պայքարել հասկացողության մի ճանապարհ ընտրելով, որը չպետք է պայամնավորվի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների, կուսակցական հարցերի հետ: Նման որոշումներն ընթացող գործընթացներում օգնում են միայն Էրդողանին: Միգուցե, մի քանի ամիս հետ դրանք լինեին տրամաբանական, բայց, հաշվի առնելով զարգացումները, ու, իհարկե, չքննադատելով Ավստրիայի իշխանություններին, այս ամենը օգուտ է միայն մեկ մարդու»:    

Ի՞նչն է Էրդողան-Կուրց հեռակա բանավեճի պատճառը։  Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները։ Դրանում զինվորական հագուստով երեխաները բեմադրել էին առաջին աշխարհամարտում Դարդանելի ճակատամարտը, որտեղ թուրքերը մարտության էին մատնել բրիտանացիներին։ Նկարների հրապարակումից հետո՝ Ավստրիայի կանցլերը հայտարարեց, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մահմեդական հոգևորականներ: Էրդողանը ի պատասխան սպառնաց.

«Մահմեդականների և մզկիթների հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը ցույց է տալիս Եվրոպայի` իսլամի դեմ ունեցած թշնամությունը և ռասիստական քաղաքականությունը։ Դիմում եմ Ավստրիայի վարչապետին. դու դեռ շատ երիտասարդ ես և դեռ շատ փորձ պիտի ձեռք բերես։  Քո գործողությունները կարող են մեծ խնդիրներ առաջացնել հենց քեզ համար։ Իմացիր, որ Ավստրիայում մզկիթների փակումը, այնտեղից մահմեդականների, կրոնական գործիչների վտարումը կառաջացնի նոր կռիվ խաչի և կիսալուսնի միջև, և դրա պատասխանատուն կլինես դու»:

Ավստրիացի գրող Հերբերտ Մաուրերը, խոսելով նման  հայտարարություններից բխող բացասական հետեւանքների մասին, ընդգծում է, որ վտանգներ կարող են լինել, եթե ինչ-որ մեկը վախենա վտանգից, ու պետք է քայլեր ձեռնարկել՝ կրթելով երեխաններին, նրանց ինտեգրելով եվրոպական հասարակություն:

«Ես ինքն որպես ավստրիացի համարում եմ մի քիչ չափազանցված: Այս ամենը շարունակվում է արդեն մի քանի տարի: Հասուն մարդկանց վերաբերմունքը մի կողմ, ամենաառաջին պլանում պետք է երեխաների դիրքորոշումը լինի ու  կրթությունը»:

Հերբերտ Մաուրերը բազմիցս եղել է Հայաստանում, երկրաշարժից հետո որպես թարգամանիչ շուրջ երկու տարի աշխատել է Գյումրիում՝ մինչ ավստրիացիրների կողմից կկառուցվեր ցայսօր գործող բժշկական կոնտրոնը։ Գերմանարեն է թարգմանել ժամանակակից հայ գրողներին։

Ցուցադրել ավելի
Back to top button