ԿարևորՔաղաքական

Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում․ Նիկոլ Փաշինյան

«Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և դրանց հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնել»,- այսօր խորհրդարանում «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը: Կարծում ենք՝ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա քաղաքական մյուս ուժերին դուրս գալ ցայտնոտից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել»,- նշեց  Փաշինյանը:

Նա հայտնեց, որ առաջիկա ժամանակը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկվելու համար։

Back to top button