Մշակույթ

«Հարսանիք թիկունքում»․ դահլիճում ոչ թե նստելու, այլ կանգնելու տեղ չկար


Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան դիտելու էին եկել ինչպես ապրիլյան պատերազմին նահատակված հերոսների հարազատները, զինվորականներ, այնպես էլ Հայաստանի ու Արցախի մշակութային էլիտան։

Տոմսերը դեռ մեկ ամիս առաջ էին սպառվել, դահլիճում ոչ թե նստելու, այլ կանգնելու տեղ չկար։ Մինչ ներկայացումը, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից հանդիսավորությամբ 3 սենյականոց բնակարանի բանալիներ հանձնվեցին թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանին։

Այն ձեռք էր բերվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից, որը ստեղծվել էր անցած տարվա հունիսին՝ թատրոնի աշխատակիցների սոցիալական խնդիրներն ու տեխնիկական վերազինման հարցը լուծելու նպատակով։

Back to top button