Վերլուծական

Նոր փուլի սկիզբ հայ-վրացական հարաբերություններում


Մի քանի օր առաջ Թիֆլիսում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այդ պաշտոնում դա նրա  առաջին  այցն էր,  վաղն էլ պաշտոնական այցով Վրաստան կժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ սպասելիքներ կարելի է ունենալ այցից ու որքանով հայ-վրացական հարաբերությունները, նոր, ավելի բարձր մակարդակի կբարձրանան:

Հայ-վրացական հարաբերություններում  նոր փուլի սկիզբ է կանխատեսում Վրաստանի հարցերով փորձագետ Ջանի Մելիքյանը: Նա ուշագրավ է համարում ՀՀ նախագահի ու վարչապետի այցերը հյուսիսային հարևան երկիր և կարծում է, որ դա ազդակ է նոր, ավելի բարձր հարաբերությունների  մեկնարկի:

Վրաստանում սակայն կարծիքները տարբեր են՝ շատերը հարաբերությունների խորացում են սպասում, մյուսները մինչդեռ զգուշանում են Հայաստանի հետ առավել սերտացումից՝ մատնացույց անելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը:

«Վրաստանում Նիկոլ Փաշինյանին ընկալում են որպես ոչ ռուսամետ քաղաքական գործիչ»:

Փորձագետը կարծում է, որ զարգացում կլինի տնտեսական հարաբերություններում սակայն առաջնահերթ կդիտարկվի ենթակառուցվածքների հարցը: Բանականաբար, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ավարտի թեման քննարկման հիմնական հարցերից մեկն է լինելու:

Բայցի դա, կքննարկվի նաև Հայաստանից էլեկտրոէներգիա ստանալու թեման, Աբխազական երկաթգծի հնարավոր գործրկման ծրա գիրն  էլ անշուշտ կքննարկվի, քանի որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Շվեյցարական կողմի հետ համաձայնագիր ստորագրեցին ռուսական ու վրացական կողմերը, սակայն  երկար ու ծանր աշխատանքի սկիբը դեռ նոր է դրվում ասաց Ջոնի Մելիքյանը:

«Եթե համաձայնության գան առաջընթաց կլինի, սական տռանզիտի մասին խոսք չկա 5, 10 տարվա կտրվածքով»:

Վրաստանից քաղաքական հարցերով փորձագետ Պետրե Մամրաձեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից ևս ակնկալիքներ ունի, սակայն նա  ձեռնպահ է մնում  կոնկրետ ձևակերպումներ անելուց: Մարդիկ, ովքերի գիտեն Փաշինյանին ասում են, որ նա հին խնդիրներին նորովի մոտեցում կդրսևորի և այդ առումով հայ-վրացական հարաբերություններում անշուշտ  զարգացում կլինի:

«Հայ-վրացական հարաբերությունները միշտ լավ են եղել, անգամ շատ բարդ ժամանակներում, երբ նախագահը Սահակաշվիլին էր, ով վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս Հայաստանի հասցեին: Իսկ հիմա, երբ Հայաստանում բարեփոխումների են նախապատրաստվում՝ լուրջ փոփոխություններ են  նախատեսվում, լուրջ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, կարծում եմ նախադրյալներ են ստեղծվում խորացնելու հայ-վացական հարաբերությունները»:

Պետք է հետևել այցի շեշտադրումներին, ոորնք շատ կարևոր են հասկանալու, թե որ ուղղությամբ առավել կզարգանան հարաբերությունները և թե ինչ չափով է հնարավոր կլինի ջերացում հայ-վրացական հարաբերություններում: Վրացագետ Ջոնի Մելիքյանը տեղեկություններ ունի, որ ՀՀ վարչապետը ետդարձի ճանապարհին կայցելի նաև Ջավախք ու կհանդիպի ջավախահայությանը:

Back to top button