Հասարակություն

Ոստիկանություն․ Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

«Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել», — ասված է ոստիկանության այսօրվա հաղորդագրությունում:

Միաժամանակ, ոստիկանությունը պարզաբանում է, որ «վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը»:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. «Դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»:

Back to top button