Հասարակություն

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացած Շամխալ Սեյրանի Պետրոսյանը այս պահին տեղափոխվում է Երևան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Պետրոսյանը տեղափոխվել էր զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել էր, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Back to top button