Հասարակություն

Հարցում. Փաշինյանին կհաջողվի լուծել ՀՀ առջև ծառացած հիմնական խնդիրները

«Թավշյա հեղափոխության թվային արտացոլանքն» է այսօր ներկայացրել «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում մայիսի 4-9-ը։

Հարցվածների մեծամասնությունը դրական է գնահատել ծավալվող գործողությունները և լիահույս է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա լուծել ՀՀ առջև ծառացած հիմնական խնդիրները:

 

Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը, ներկայացնելով  «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանքը», նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային  հարցումների միջոցով: Հարցվածների մեծ մասը ծավալվող իրադարձություններին հետևել է հեռուստատեսության, ֆեյսբուքի և ԶԼՄ-ների միջոցով: Ցույցերին անձամբ մասնակցել է հարցվածների 18 տոկոսը:

Մինչ Արամ Նավասարդյանը սոցհարցումների պատկերն է ներկայացնում, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը թերահավատությամբ է նայում հայաստանյան սոցհարցումներին, առավել ևս, երբ դրանք անցկացվել են հեռախոսային հարցումների մեթոդով: Ինչ վերաբերում է ծավալվող իրադարձություններին հանրության ինֆորմացիոն աղբյուրին, քաղտեխնոլոգն իր կարծիքն ունի դրա մասին:

«Իմ քայլը» շարժման ընթացքում հարցվածների 87.1 տոկոսը դրական է արձագանքել  ցուցարարների կողմից ճանապարհների եւ խաչմերուկների փակմանը, տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակմանը: Ցուցարարների վարքագծի վերաբերյալ էլ դրական է արձագանքել հարցվածների 98.3 տոկոսը, նշեց Նավասարդյանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ «Իմ քայլը» շարժման ընթացքում ոստիկանության գործողությունները հիմնականում դրական են համարել: Այս պատկերը բավականին իրական է համարում նաև քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ինչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ առաջիկա մեկ տարվա ընթացքում  լուծել ՀՀ առջև ծառացած հիմնական խնդիրները, հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել: Արմեն Բադալյանի համար այս պատասխանը ևս բնական է: Հեղափոխական իրավիճակից հետո ստեղծված էյֆորիան շատ շուտ չի անցնի, շուտ չեն անցնի նաև դրական սպասումները՝ ասում է:

Back to top button