Քաղաքական

«Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններում կրկին կսատարի ժողովրդի թեկնածուին

Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց  «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումը:

«Այս ընթացքում մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հաջորդ անգամ՝ մայիսի 8-ին՝ ՀՀ վարչապետի ընտրություններում կրկին կպաշտպանի ժողովրդի թեկնածուին», — ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկում ենք իրականացրել առանց նախապայմանների: Հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն է որոշելու, առաջին անգամ մենք քվեարկեցինք ժողովրդի թեկնածուին, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ էլ կքվեարկենք: Մեկ անգամ ևս ասում եմ՝ մեր խոսքը գործ է: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք», — այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Back to top button