Քաղաքական

Արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, այսօր արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի՝ երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:

Երեւանում եւ մարզերում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից Պաշտպանի աշխատակազմում սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Back to top button