Քաղաքական

Շփման գծում այսօր հարաբերական անդորր է. Սենոր Հասրաթյան

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

 

Ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում այսօր հարաբերական անդորր է:

« Ռադիոլուրին» ասել է պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, նշելով որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների տեղաշարժերը նակատվում են, հայկական առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը:

Արցախում անթաքույց անհանգստությամբ են  հետեւում Երեւանում կատարվող իրադաձություններին:  Անկախ քաղաքական  նախասիրություններից, այստեղ լավ են հասկանում, որ հարեւան Ադրբեջանում չեն զլանա օգտագործել ներքաղաքական ցանկացած ցնցում, որ կարող է տեղի ունենալ հայկական երկու հանրապետություններում:

Անհանգստությունը միայն շարքային քաղաքացիների մոտ չէ. նախագահ Բակո Սահակյանը Երեւանում է.  Տաբեր հանդպումներ է ունեցել, ինչպես Հայասատանի գործող իշխանության, այնպես էլ նախկին նախագահների ու Նիկոլ Փաշինյանի հետ. օրակարգում անշուշտ ստեղծված իրավիճակն էր ՝ գաղտնի որեւէ բանակցություններ չեն վարվում՝  որոշ լրատվամիջոցներում եւ սոցկայքերում շրջանառվող լուրերը  հերքում է  Արցախի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

Արցախի սահմանները հսկվում են բանակի կողմից եւ այն, որ գլխավոր հրամանատարը Երեւանում է, չի նշանակում, որ  այդ ճակատում վիճակը բարձիթողի է, ասում է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ իրավիճակի կայունացումը Մայր Հայաստանում պակաս կարեւոր չէ Արցախի եւ ողջ հայության համար:

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Ռադիոլուրի հետ զրույցում հաստատեց՝ իրավիճակը շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են, այսօր առաջնագծում հարաբերական հանգստություն է, թեեւ կուտակումներ դեռեւս կան եւ  ադրբեջանական բանակի ստորաբաժանումների  տեղաշարժը չի դադարել:

Չնայած արդեն որերոդ օրը շարունակվող զորաշարժին  Ադրբեջանը հանդես է եկել հայտաարությամբ՝թե պատարստ է շարունակել բանակցությունները Հայաստանի առողջ ուժերի հետ: Արցախի նախագահի խոսնակը այս հայտարարությունը հեթական սպեկուլյատիվ քայլն է համարում:

Բանակցությունները տեղից շարժել հնարավոր է, եթե Ադրբեջանում որեւէ առողջ ուժ հայտնվի,- ասում է Դավիթ Բաբայանը:

Back to top button