ԿարևորՔաղաքական

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին

«Ելք»-ը դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում

ո ր ո շ ե ց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։

Back to top button