Տնտեսական

Լեռնագոգի հողերն անապատացվում են

Եղանակային պայմանները թույլ են տալիս գյուղատնտեսական տարին  ավելի շուտ սկսելու:  Գյուղացիերի համար առաջին նախապայմանը ոռոգման ապահովումն է: Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում այգիների մեծ մասը չորացել  է:

Կառավարությունը Լեռնագոգի հողերի ոռոգումը դիտարկում է միայն  Սելավ- աստարա ջրամբարի կառուցմամբ, որը դեռ մշուշոտ ապագայում է:  Անապատը մասամբ այգեստան դրաձրած տարածքը դարձյալ անապատացվում է:

 

Լեռնագոգ գյուղում ոռոգման ջուր լինելու դեպքում շուրջ 1000 հա ազատ հողատարածություն կդրվի մշակության տակ: Եղած 40 հա մրգատու այգիները մի կերպ են ջրում, քանի որ  Թալինի ջրանցքից  Լռնագոգը ոռոգման ծայրամասային համայնք է: Այգիների մի մասը չոռոգվելու պատճառով չորացել են:


Գյուղացիները  ծառերը փրկելու համար տան ծորակից տարաներով ջուր են հասցրել այգիներ:  Սակայն  այդ կերպ հնարավոր չէ  հողերը ոռոգել:  Լոռնագոգի այգիները գտնվում են լեռան լանջին և գյուղացիները ոռոգման խնդիր միշտ ունեցել են:

Լեռնագոգի անմշակ տարածքները գյուղից  ձգվումն են մինչև Դալարիկի կրակադաշտ: Գյուղում խորքային հոր չկա: Խմելու ջրի արտեզյան ջրհորը նախկին խոզաբուծական տարածքի մոտ է գտնվում, որտեղից էլ ջուրը  շուրջ 2 կմ մղվում  է 2 ուղղությամբ՝ համայնք և  զորամաս:


Լեռնագոգում խորքային հոր չկա, բայց գյուղացիները  2 հորատանցք մատնանշեցին, մեկը հորտվել էր նավթի որոնման, մյուսը՝  ջրի նպատակով:

Համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանն ասաց, որ մեր երկրի անցումային շրջանում   Դալարիկի ,Էլևատորշին,, ձեռնարկությունը   գյուղում մեկ խորքային հոր էր հորատել, որը  չի շահագործվել:


Այս հարցը բարձրացվել էր   ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ներկայությամբ մարզում ոռոգման խնդիրների քննարկման ժամանակ: Նշեմ, որ այս տարի մարզի 39 համայնքում նախատեսվել է 50 խորքային հորի հորատում և 30  հորի վերականգնում: Այս ծրագրում Լոռնագոգ համայնքը ներառված չէ:


Եթե խորքային հորը վերականգնվի ու շահագործվի. Ապա  փոքր ինչ կմեղմացվի համայնքի ոռոգման խնդիրը: Սակայն կառավարությունը Լեռնագոգի ոռոգման նպատակով այլ ծրագիր ունի՝ Մաստարա սելավատարի վրա նոր ջրամբար է կառուցվելու:

Սելավ Մաստարա ջրամբարի կառուցման հարցը նորություն չէր գյուղացիների համար, գրեթե 5 տարի այն քննարկվում է, բայց դեռ  կառուցման նշույլները չեն երևում:

Ս
ելավ Մաստարա ջրամբարի կառուցման նախնական գնահատման արժեքը 31.5 մլն դոլար է, ամբարելու է  10.2 մլն խորանարդ մետր տարողությամբ ջուր՝ Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի ազատ հոսքով: Ունենալու է 30մ բարձրությամբ պատվար: Ըստ հաշվարկների , ինքնահոս եղանակով այն կապահովի  Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ, Նորավան  և Լեռնագոգ համայնքների հողերը, որի շնորհիվ, դարձյալ ըստ նախնական հաշվարկների,  շուրջ 590 հա հողատարածք կդրվի մշակության տակ: Լեռնագոգցիները Սելավ-Մաստարա ջրամբարի կառուցման հետ հույսեր չեն կապում, քանի որ այն համայնքից ավելի ներքև է գտնվում:


Լեռնագոգի կլիմայական պայմանները թույլ են տալիս հողերի մշակումը սկսել Արարատյան դաշտավայրում գյուղատմտեսական աշխատանքներին զուգընթաց, իսկ Թալինի ջրանցքից ոռոգման ջուրը գրեթե 20 օր ուշացումով են տալիս, բաց թողնելու դեպքում էլ ՝ քիչ է հասնում: Չոռոգվելու պատճառով գյուղացիների տարիների աշխատանքը զրոյանալու է, հողերը դարձյալ կանապատացվեն:

Back to top button