Հասարակություն

Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն

լրացված 17.18-ին

Ամանորի տոներն ու տոնական արձակուրդները հաջորդ տարվանից գուցե տևեն ընդամենը մի քանի օր։ Կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստում, գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը։

Առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Ի՞նչ հիմնավորումներ ունի գործադրի ներկայացրած նախագիծը, ինչպե՞ս է քննարկում այն մեր հայրենակիցների շրջանում և ինչպե՞ս ընդունվեց օրենքը 2001-ին:

 

Դեռ 2016թ-ի դեկտեմբերին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ նախածննդյան տոները աշխատանքային դարձնելու  մտադրություն ունի:

Կառավարության  դեկտեմբերի 14-ի նիստում, գործադիրն արդեն կքննարկի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

2001-ին Լեռնիկ Ալեքսանյանը ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր էր: Կոնկրետ թվերով հիշել չի կարողանում, սակայն վստահ է, որ խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքն ընդունեց ձայների մեծամասնությամբ:

Նախկին պատգամավորը հիշում է օրենքն ընդունվեց, քանի որ հիմնավորված էր։ Այդ երեք օրերը անարդյունավետ են աշխատելու համար:

2001-ին՝ օրենքն ընդունելիս, կային այլ հիմնավորումներ, օրենքի փոփոխության վերաբերյալ կառավարության ներկա առաջարկի հիմնավորումն այլ է: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Անկախ այս առաջարկից, 2018-ի տոնական օրերն աշխատանքային կլինեն ՊԵԿ-ում և առևտրային բանկերում. վարչապետի հանձնարարությունն է:

Կրճատե՞լ, թե՞՝ ոչ ամանորի արձակուրդը հարցին մասնավոր սեկտորում աշխատող Թագուհի Ասլանյանը պատասխանում է. §Ես կասեի՝ դեռ մի բան էլ ավելացնել¦:

Մարդը տարվա մեջ երկու անգամ հանգստանալու իրավունք ունի ու հիմա Կարապետյանը ուզում է դրանից էլ զրկել աշխատողներին՝ մեզանում արձակուրդների տևականությունը համեմատելով զարգացած երկրներում արձակուրդների հետ: Իսկ փորձե՞լ են համեմատել աշխատավարձերը, գործատուների վերաբերմունքը աշխատողներին զարգացած երկրների հետ՝ ասում է Թագուհին: Առաջարկը մեծ բացթողումներ ունի և շատ ընդհանուր է՝ կարծում է:

Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, և հաջորդ ամանորյա տոնը ընդամենը 3 օր։

Back to top button