ԿարևորՀասարակություն

Ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է

dataxazutyunԱզգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է:

Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ:

Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ:

Այս պահին, արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը:

 

Back to top button