Մշակույթ

Այսօր հիշում ենք Մաշտոցին ու իր աշակերտներին. Թարգմանչաց շարժումը հայոց ինքնության հիմքը դրեց

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ Առաքելական եկեղեցին  Սուրբ Թարգմանիչ վարդապետների  անվան ներքո այսօր տոնում է  Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝  Եղիշեի, Մովսես Խորենացու և այլոց պայծառ  հիշատակը։ Նրանց մեջ են  նաև հետագա դարերում  թարգմանչաց սերնդի  գործն ու առաքելությունը շարունակած Գրիգոր Նարեկացին և  Ներսես Շնորհալին։

Թարգմանիչների շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն, հայոց աշխարհի հոգևոր մշակութային կյանքը զարթունք ապրեց։ Թարգմանչած շարժման շնորհիվ հայ ժոողվրդի ինքնության պահպանման հիմքը դրվեց։

Back to top button