Հասարակություն

ԱԻՆ- ն ու ԵԿՄ- ն կհամագործակցեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին օրերին հյուրերի պակաս չի ունենում։ Նախորդ շաբաթ ԱԻՆ- ն իր կարողությունները ցուցադրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այսօր այստեղ հյուրընկալել են Երկրապահ կամավորականների միության անդամներին՝ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Երկու կառույցներն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հույս է հայտնել, որ ստորագրված փաստաթուղթն իսկապես կյանքի կկոչվի և այն չի մահանա ստորագրման պահին։ 

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս , գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հանգիստ է՝ կայացած բանակին ավելացել է ևս մեկ կայացած կառույց՝ ժողովրդի պաշպանության, իսկ պաշտոնապես արտակարգ իրավիճակների նախարությունը: «Ամենաերիտասարդ նախարարություններից մեկն է»,- հիշեցրեց գերատեսչության ղեկավարը՝ նախարար Արմեն Երիցյանն ու ներկայացրեց կառույցի ձեռքբերումները՝ ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից աղետների ժամանակ երկրի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները կարող են ղեկավարել երկիրը, 911 ծառայությունը և ոչ միայն: Ամեն օր ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը քաղաքացիներից 6- 8 հազար զանգ է ստանում, Լոռիում ճգնաժամային կառավարման կենտրոնն արդեն գործում է, Արցախում, Գեղարքունիքում և Սյունիքում շուտով կավարտվեն նախապատրաստական աշխատանքները, իսկ արդեն հաջորդ տարի բոլոր մարզերում կգործեն ճգնաժամային կառավարման կենտրոններ:

ԱԻՆ-ն այսուհետ ավելի սերտ կհամագործակցի Երկրապահ կամավորականների միության հետ, այն ամրագրվեց ստորագրված հուշագրով։ «Կարծում եմ՝ մենք միասին կքննարկենք ժողովրդի քաղաքացիական պաշտպանության հարցերը, միասին փրկարարական աշխատանքներ կանենք: Ես կարծում եմ, որ մեր ստորագրելուց հետո փաստաթուղթը հենց ստորագրման պահից չի մահանա , այլ այն մենք միասին կյանքի կկոչենք»,- ասում է ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը։

Հյուրերը նախարարության գործունեության մասին երկու ֆիլմ նայեցին, տեղեկացան, որ ամեն երկուշաբթի ԱԻՆ- ում խորհրդակցություն է անցկացնում, տեսան, թե ինչպես են կապ հաստատւոմ մարզային կառույցների հետ, ավելի ուշ հյուրընկավեցին նախարարի աշխատասենյակում։

Չնայած ԱԻՆ նախարարի աշխատասենյակից դուրս գալիս ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողներին հորդորեց օգտվել հյուրասիրությունից, այդուհանդերձ վերջիններս գերադասեցինն շփումը գեներալի հետ: Մանվել Գրիգորյանը պատասխանեց վերջին օրերին հանրության հետաքրքրող հարցերին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրվելուց ւց հետո բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են մարտական դիրքեր, սահմանամերձ գյուղեր: Ինչո՞ւ ԵԿՄ անդամները չեն հետևում պաշտոնյաների քայլերին: «Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր, մինչև հիմա մնացել են այնտեղ»,- ասաց Մանվել Գրիգորյանն ու պատասխանեց հարցին, թե ինչու է Ադրբեջանն այդքան ակտիվացել։ «Իրա մխտառություն, իրա գեշություն, իրա վատությունը ցույց ա տալիս»։

Մանվել Գրիգորյաը հիշեցրեց, որ Հայաստանը չորս կողմից ոչ վստահելի հարևաններով է շրջապատված, նրանց հաղթելու համար միասնականության կոչ արեց՝ հավելելով՝ հայ մարդը՝ կին թե տղամարդ, պետք է իրեն պաշտանել իմանա։

Օգոստոսի տասին Սոչիում կայացավ Սարգսյան -Պուտին -Ալիև եռակողմ հանդիպումը,Մանվել Գրիգորյանն արձագանքն այդ հանդիպմանը. «Ես ոչ թե Սոչիից, 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել՝ շարքային զինվորից, ամեն ինչ հասկացել ե, որ ինքը մեծ մարդ ա, հայրենասեր ա»,- ասաց։

Կառավարությունը վերջերս որոշեց հինգ հազար դրամով բաձրացնել հաշմանդամություն ունեցող նախկին զինովրականներին ու ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող ամսական պարգևավճարը: ԵԿՄ նախագահը հիշեց, երբ նոր էր շարժումը սկսվել ու իրենք էլ պայմանագրային ծառայողներ էին, իրենց համար վիրավորական էր հայրենիքը պաշտպանելու համար գումար ստանալը։

Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է, որպեսզի արժանավայել աշխատավարձ ստանան ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև՝ լրագրողները։ «Աստված տա, մեր երկիրն այնքան հզորանա, որ հինգ հազար դրամի փոխարեն 50 հազար դրամ ավելանա: Ես կուզենայի, որ քու աշխատավարձն էլ ավելանար, դառնար 500 հազար դառնար: Ձեր պես երիտասադներին էսօր էդքան փող ա պետք, որ դուք չվախենաք, ընտանիք կազմեք: Ինչի՞ ենք ազատամարիկներին մենակ դրոշ սարքել»։

Հուլիսի 13-ին Նոր Նորք վարչական շրջանում դաժան ծեծի ենթարկվեց ու երկու օր անց հիվանդանոցում մահացավ ազատամարտիկ Վարդան Թումանյանը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ծեծի ենթարկողները ԵԿՄ անդամներ են: «Հերը, որդին չէ, ինքն էլ հերքել ա։ Իրոք մեղավոր ա, պետք է ամենախստորեն պատժվի։ Երկրապահ չէ, ով ուզում ա լընի, իմ համար դու էլ ես երկրապահ, անորակ բան ա արել, ով ուզում ա ըլի, պատասխանատվություն պիտի կրի ամենախստորեն: Հլը դաժե մենք էլ ենք պատժելու, կպատժենք, կտենաք: Եթե պետությունը լավ չպատժի, ես կպատժեմ, կտենաք»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button