Սպորտ

Իտալիա- Հայաստան՝ 2։2

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նախօրեին կայացած  Իտալիա- Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Խաղի 5- րդ րոպեին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը, սակայն 20 րոպե անց Ալեսանդրո Ֆլորենցիան հավասարեցրեց հաշիվը։ Թիմերը ընդմիջման գնացին 1։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում եւս առաջին գոլը խփեցին մեր ֆուտբոլիստները։ Խաղի 70- րդ րոպեին անկյունայինը փայլուն խաղարկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի հեղինակ։ Սակայն արդեն 8 րոպե անց Մարիո Բալոտելին կարողացավ հավասարեցնել հաշիվը։

«Հետաքրքիր խաղ ստացվեց հանդիսատեսի համար, հանդիպման արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին»։

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

 «Հայաստանի հավաքականը միշտ հետաքրիր է խաղում: Հայաստանի թիմն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Դրան գումարվում է նաեւ ֆիզիկական պատրաստվածությունը, եւ թիմը կարողանում է պաշտպանությունից շատ արագ անցնել հարձակման

Չեզարե Պրանդելի. Իտալիայի հավաքականի մարզիչ

Ցուցադրել ավելի
Back to top button