ԿարևորՄիջազգային

Արևմուտքը մեղմացնում է Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

Եվրոպական դատրանի դատավորները կարծում են, որ ԵՄ-ը տրամադրել է ոչ բավարար ապացույց, որ առաջատար «Սադերատ» բանկն առնչություն ունի իրանական միջուկային ծրագրի հետ: Եվրոպացի դատավորների կողմից կայացրած որոշումը մեղմել է արևմուտքի սահմանծ պատժամիջոցների չափը: Եվ այսպես, Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԵՄ-ը խախտել է իր պարտավորությունները պատժամիջոցի սահմանման հարցում ` կոնկրետ պատճառների եւ օժանդակող ապացույցների տրամադրման հարցում»:
Ի դեպ, ԵՄ ղեկավարությունը երկու ամիս ժամանակ ունի եվրադատարանի կայացրած որոշման վերաբերյալ վերանայման պահանջ ներկայացնելու համար: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը վերջնիս վերաբերյալ մեկնաբանություն չի արել, սակայն տեղեկացրել է, որ իր գործընկերներն ուսումնասիրում են փաստաթուղթը և հետագա քայլների մասին հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը իրանական «Սադերատ» բանկին ներառել էր «սև ցուցակ» դեռ 2010 թվականին` մեղադրելով Իրանի միջուկային ծրագրին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մեջ: Եվրադատարանի կողմից կայացրած որոշումը առաջինը չէ: «Մելլաթ» բանկի վրա ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցները վերջերս նույնպես դադարեցվեցին: Ըստ վերլուծաբանների, Վեցյակի անդամ երկրների հետ հանդիպման ընդառաջ ԵՄ-ը Իրանի նկատմամբ մեղմում է իր կոշտ քաղաքականությունը:

Թողնել պատասխան

Back to top button