Քաղաքական

Արթուր Բաղդասարյան.«Պարույր Հայրիկյանը, փաստորեն, հրաշքով է փրկվել»

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Պարույր Հայրիկյանը, փաստորեն, հրաշքով է փրկվել»,-այսօր` փետրվարի 1-ին, լրագրողներին ասել է Պարույր Հայրիկյանին այցելած ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ կատարվածի գնահատականը շատ խիստ է:

«Դատապարատում եմ, վստահ եմ, որ մեր ուժային կառույցներն ամեն ինչ կանեն բացահայտելու եւ խիստ պատժի ենթարկելու, որովհետեւ դա ստոր եւ դավադիր հարված է ընտրական այս ժամանակահատվածում եւ, ըստ էության, կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ»,- ասել է նա: Արթուր Բաղդասարյանը եզրակացություններ անելուց եւ գնահատականներ տալուց առաջ խորհուրդ է տվել սպասել իրավապահ մարմիններին, առավել եւս՝ Հանրապետության նախագահի կողմից տրված է խիստ հանձնարարական արագ բացահայտելու կատարվածը:

«Հանցագործության բացահայտումը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, թե ում էր դա ձեռնտու, ինչու էր ձեռնտու, ինչու էր դա արված, եւ ում ձեռնտու չէ, որ մեր երկիրը խաղաղ ընթացք ստանա: Առավել եւս՝ նախագահական քարոզարշավի կեսին ենք եւ դուք տեսնում եք, որ ընթանում է սահուն քարոզարշավ, թեկնածուները կարողանում են ներկայացնել իրենց մոտեցումները, դիրքորոշումները եւ  հանկարծ ինչ-որ մարդկանց դա ձեռք չի տալիս, իսկ թե ում, այդ հարցի պատասխանը կտա հանցագործության բացահայտումը»,- ասել է ԱԱԽ քարտուղարը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button