ԿարևորՔաղաքական

Նոր զարկ`հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում նախարար Օհանյանն այսօր ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Երկու երկրների Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել խորրդակցություն, որի ավարտից հետո ռազմական երկու գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես արդեն հայտնի է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ պաշըպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Առավոտյան պաշտպանության նախարարության վարչական համալիրում Ռուսաստանի պաշտպանական գերտեսչության ղեկավարին ընդունեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարաների գլխավորությամբ անցկացված խորրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում նախարարա Օհնայանը նշեց, որ իր ռուս պաշտոնակցի այցը Երևան ծրագրային է, սակայն առավել հաճելի է, որ այն համընկել է ՀՀ ԶՈՒ ստեղծման 21-ամյակի տոնակատարություններին:

«Դա շատ խորհրդանշական է և ամբողջությյամբ համապատասխանում է հայ-ռուսական դաշնակցային հարաբորություւնների ոգուն և միտումներին: Իմ ռուս գործընկերոջ հետ մենք քննարկեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգությյան հարցերի լայն շրջանակ, ի մի բերվեց մեր տեսակետները մի շարք արդիական հարցերի շուրջ, այդ թվում ռազմական և ռազմատեխնիկական խնդիրների վերաբերյալ»:

Նախարար Օհանյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարվել է նաև Հայաստանում ռուսական բազայի տեղակայման հարցը: «Ներկա այցն անշուշտ նոր զարկ է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, նպաստում տարածաշրջանում բարեկամության և բարիդրացիական հարաբերոիթյունների, կայունության և անվտանգության ամրապնդմանը»,-իր խոսքում հավելեց Սեյրան Օհանյանը:

Ռուս նախարարը իր խոսքում նախ մեկ անգամ ևս շնոհավորեց հայկական ԶՈՒ –ի Տարեդարձի առիթով: Նկատեց, որ սա իր երրորդ հանդիպումն է հայ գործւնկերոջ հետ.«Մեր նախորդ երկու հանդիպումները կայացել են անցյալ տարի: Ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն իրականացվել են: Ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր: Ընդունվել են մի շարք լրացուցիչ որոշումներ»:

Սերգեյ Շոյգուն հիշեցրեց, որ Հայաստանում է ՀԱՊԿ ղեկավարությունը, որը նույն ձևաչափով քննարկում է լրացուցիչ տարրերի մասին փաստաթուղթը, ինչը դրականորեն կազդի տարածաշրջանի անվտանգության վրա: Նախարարը նաև տեղեկացրեց, որ փետրվարին կհստակեցվի նվազագույնը հինգ տարով գործնական համագործակցության ծրագիրը:

Թողնել պատասխան

Back to top button