ԿարևորՔաղաքական

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ից 26-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ: Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

 

Թողնել պատասխան

Back to top button