Սեդրակյանն իր քարոզարշավը կսկսի փետրվարի 1- ին «Վերևում Աստված կա» կարգախոսով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Անցած շաբաթ որոշ էլեկտրոնային կայքեր կազմակերպել էին էլեկտրոնային քվեարկություն` պարզելու թե ով է Սերժ Սարգսըանի իրական մրցակիցը: Կայքերի տվյալների համաձայն, ըստ Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի, 32 տոկոսով ինքն է զբացեցնում առաջին հորիզոնականը
:Չնայած, որ 2-րդ տեղում մրցակից չկա, այնուամենայնիվ, Վարդան Սեդրակյանը կարծում է, որ դա Սերժ Սարգսյանն է, իսկ Հրանտ Բագրատըանը , Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը բավական հետ են, ասում է նախագահի թեկնածուն:
Բագրատյան- Հայրիկյան- Հովհաննիսյան հրաշալի եռյակը,ինչպես բնորոշեց Վարդան Սեդրակյանը, մտել է ընտրապայքարի մեջ ռեժիմից ինչ-որ բան պոկելու նպատակով, սակայն, ըստ Սեդրակյանի, վերջինների ցուցանիշները հուսադրող չեն:
Մինչև փետրվարի 1-ը Էպոսագետը զերծ կմնա ակտիվ քարոզարշավից` հնարավորություն տալով հիշյալ եռյակին բարելավվելու իրենց ցուցանիշները:
Թե որտեղ և քանի շտաբ կունենա, Վարդան Սեդրակյանը դեռ չգիտի, բայց որ մեծ գովազդային վահանակներ չի ունենալու, հաստատ է: Նրա մարտավարությունը լինելու է միայն հեռուստաընկերություններին և մամուլին տված հարցազրույցները։
Ես ունեմ ասելիք և կարող եմ 30-40 րոպե տևողությամբ հարցազրույցի ընթացքում ասել, ասում է էպոսագետը:
Իսկ ինչո՞ւ հասարակ քաղաքացին պետք է ընտրի իրեն։ «Լուծարելու եմ անարդար ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ը` հնարավորություն տալով բոլոր կուսակցություններին մասնակցել արդար ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի նոր խորհրդարան, որն էլ կլինի հակակշիռ նախագահի ինստիտուտին»,- ասում է նա։
«Ես չեմ գալիս պառակտելու հայոց պետականությունը, այլ ստեղծելու եմ 4 նախագահների ինստիտուտ։ Միավորելու եմ բոլոր քաղաքական ուժերին մեկ գաղափարի շուրջ»,- ասում է նախագահի թեկնածուն:
Վարդան Սեդրակյանի կարգախոսն է «Վերևում Աստված կա», որը նա վերցրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպից:
Էպոսագետի նպատակն է նախկին 3 նախագահներին հիշեցնելու, որ 1991 թվականից առ այսօր Հայաստանի այս թշվառ վիճակի համար 3-ն էլ մեղավոր են:
Վերջում նախագահի թեկնածուն նորից շնորհակալություն հայտնեց նախորդ 2 նախագահներին՝ իրենց թեկնածությունը չառաջադրելու և իր համար խոչընդոտ չստեղծելու համար։