Քաղաքական

Ընդդիմադիր դաշտում ուժեղ առաջնորդներ չկան, ասում է ՀՀԿ- ական պատգամավորը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին սպասվող նախագահական ընտրություններում ՀՀՇ-ն հանդես չի գալիս սեփական թեկնածուով: 2008 թվականին այս քաղաքական ուժը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այս ընտրություններին հրաժարվեց առաջադրվել:

Ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի, նախկին նախագահը մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից:

Քաղաքական գործիչը վաղ է համարում ՀԱԿ-ի առաջնորդի հետնորդի մասին խոսակցությունները: Ի տարբերություն շատ ըննդիմադիրների՝ Իգիթյանը բավականին դրականորեն անդրադարձավ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործունեությանը։

Իշխող ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ ձեռնպահ է մնում շխանություններում հնարավոր կադրային փոփոխությունների մասին շրջանառվող լուրերը մեկնաբանելուց: ՀՀԿ ներկայացուցիչը չի թաքցնում իր լավատեսությունը գալիք ընտրությունների շուրջ:

Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ անցած աշնանը երկու ընտրատարածքում կայացած լրացուցիչ ընտրությունները հանդիսացան նախագահական ընտրությունները գլխավոր փորձը, երբ, ըստ նրա, ընտրվեցին ՀՀԿ-ի կողմից նշանակած անձինք:

Արտակ Զաքարյանը հերքեց նման դիտարկումը, ցավով արձանագրելով ուժեղ առաջնորդների բացակայությունը ընդդիմադիր դաշտում:

Ինչ նախագահ է հարկավոր Հայաստանին: Այս հարցի պատասխանը ներկայացրեց ՀՀՇ ներկայացուցիչը:

6

Թողնել պատասխան

Back to top button