ԿարևորՀասարակություն

Նախընտրական շրջանում եւս հակերային հարձակումներն ակտիվանում են, զգուշացնում է մասնագետը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Որքան թեժանում են նախընտրական կրքերը, այնքան ավելի պետք է ուժեղացնել կայքերի անվտանգությունը: Հատկապես այս օրերին են  հակերներն ավելի ակտիվանում: Հենց թեկուզ խորհրդարանական ընտրությունների փորձն աչքի առջև ունենալով ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հատկապես լրատվական կայքերին զգոնության կոչ է անում:
Փորձագետը կարծում է, որ անգամ, եթե որևէ կայք  են  կոտրում, ավելի նպատակահարմար է լռել դրա մասին, իսկ սա իր բացատարությունն ունի՝ ադմինիստրատորները գտնում են թույլ կետը, վերացնում այն, փորձում են ավելի պաշտպանված դարձնել այն:
Երբեմն նույն հակերային հարձակումները  իրենց մեջ, այսպես ասենք, PR տարրեր են պարունակում, շատ հաճախ մասնագետները կայքերի գոյության մասին տեղեկանում են  հակերային հարձակման ենթարվելուց հետո  միայն:
2011-ին ավանդական հակերային հարձրակումներից բացի արագորեն սկսեցին  զարգանալ այլ՝ DDOS հարձակումները, որոնց հեղինակին  գործնականում դժվար է գտնել։

«Վարակված համակարգիչները սկսում են մեծ քանակությամբ կեղծ այցելություններ գեներացնել, ոչ ոք չի կոտրում կայք, բայց ինքը դառնում է անհասանելի: Հակերային սև շուկայում այդ տիպի հարձակումները շատ էժանացել են»,- ասում է մասնագետը։
Սամվել Մարտիրոսյանը հակերային հաձակումը բարբարոսություն է համարում։

«Իրականում բարբարոսություն է մտնել ավիրել ուրիշի գործն ու դուրս գալ։ Սովորեցնել մեր երիտասարդներին զբաղվել այսպիսի խուլիգանությունով, որպեսզի իրենց հայրենասիրությունը դրսևորեն , չեմ կարծում, որ այդքան էլ լավ է»,- ասում է նա։
Սովորաբար  հարձակումներն ավելի մատչելի են, քան   դրանց  պաշտպանությունը։ Խոսքը  մի քանի հարյուր դոլարի մասին է: Հայաստանում պետական կայքերը պաշտպանում է ԱԱԾ-ն, որից հետո, հաջողված հարձակում չի եղել:
Եվ քանի որ առաջիկայում  ներքաղաքական կյանքում թեժ զարգացումներ են հասունանում,   պետք է ավելի զգոն լինեն ոչ միայն լրատվական կայքերը, այլ՝ կառավարման մարմիններն ու  քաղաքական ուժերը:

Թողնել պատասխան

Back to top button