

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Թումանյանի թանգարանում այսօր բացվել է «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով աննախադեպ ցուցահանդեսը, որը հայասատանյան հինգ խոշոր մշակութային կառույցների ՝ Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախագիծն է։ Ըստ էության այս ցուցահանդեսը եզրափակում է հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Ցուցահանդեսիի բացմանը մասնակցել է նաև հանրապետության նախագահը։
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2011-ի դեկտեմբերից։
Ինչպես Հայսատանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպված միջոցառումերի ընթացքում ներկայացվեց հայ տպագիր գիրքն իր 500-ամյա ավանդույթներով։ Հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակում է Թումանյանի թանգարանում այսօր բացված «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով աննախադեպ ցուցահանդեսը։ Այն նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին ՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները։
Ցուցահաիդեսի առաջին բաժինն ընդգրկում է 1880-ականներից մինչև 1910 թ. ընթաքում ստեղծված հայ պարբերական մամուլի և գրական երկերի նկարազարդումները։ Ներկայացված են Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Ալեքսանդր Ծատուրյանի, Եղիշե Թադևոսյանի հայտնի նկարազարդումները։ 1920-ական թվականներին հայ գրքի ձևավորումը սերտորեն կապվում է Չարենցի անվան հետ։ Նա ղեկավարում էր Պետհրատարակչության գեղրվեստական բաժինը և հենց Չարենցն է մթնոլորտ ստեղծում գրքի ձևավորման ասպարեզում։
Այդ ժամնակաշրջանից սկսած որակապես նոր մակարդակի են հասցվում գրական ստեղծագործությունների նկարազարդումներն ու գրքի ձևավորումն ընդհանրապես։ Յոթ տասնյակից ավելի ստեղծագործություններ ընդգրկող ցուցահանդեսը ամբողջական պետակերացում է տալիս հայ գրատպության ավանդույթների, մասնվորապես նկարազարդման արվեստի ոլորտում։ Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանկան նախանշված միջոցառումները, ըստ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, տարվա ընթացքում շարունակ համալրվել են նոր ծրագրերերով ու նախագծերով, այդուհանդերձ՝ թվում է թե բավարար չէին և էլի անելու բան կար։ Այնպես որ, ըստ նախարարի հոբելյանական միջոցառումներն ավարտվում են զուտ ֆորմալ առումով և շարունակթյուն կունենան ոչ միայն միջոցաումները, այլև գրքի շուրջ ստեղծված ոգևորությունը, որն առկա էր վերջին մեկ տարվա ընթացքում։
Թումանյան թանգարանում բացված ցուցահանդեսն, ինչպես նշվեց, հայ գրատպության 500-ամյակին նվիրած հոբելյանկան տարվա եզրափակիչ ակորդն էր, իսկ Երևանը գրքի համաշախարհային մայրաքաղաքի տիտղոսը կկրի մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը: