ԿարևորՄիջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրամիությանը

2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրոպական մայրցամաքում շուրջ 6 տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական Միությանը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն ստանում է ոչ թե կոնկրետ մարդ, այլ հաստատություն: «70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի եւ համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», — ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում: Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարեւորել է նաեւ ԵՄ ջանքերը Հունաստանում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ժողովրդավարության կայացման, Բալկաններում խաղաղության հաստատմանը նպաստելու եւ էթնիկ հակամարտությունների լուծման հարցում: 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Եվրամիության երկրների 20 առաջնորդներ, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Թողնել պատասխան

Back to top button