ԿարևորՔաղաքական

Նախագահական ընտրությունները՝ փետրվարի 18- ին. ԿԸՀ նախագահի հայտարարությունը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հայտարարել է 2013 թվականին անցկացվելիք նախագահի ընտրությունների քվեարկության օրը.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51- րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ»։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 96- րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրության հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժոովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի վերոհիշյալ իրավանորմերի պահանջները Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության օր է հայտարարվում 2013 թվականի փետրվարի 18- ը։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 96- րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն. «Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր»։

Թողնել պատասխան

Back to top button