Քաղաքական

ՍԴ դիմելու ՀԱԿ- ի դիմումն ստորագրել է 34 պատգամավոր՝ անհրաժեշտ 27- ի փոխարեն

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայ ազգային կոնգրեսը կդիմի Սահմանադրական դատարան և կվիճարկի ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը խորհրդարանական մեծամանությանը հնարավորություն  է տալիս բոյկոտի միջոցով տապալել արտահերթ նիստ հրավիրելու փոքրամասնության նախաձեռնությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ԱԺ  4 խմբակցությունների նախաձեռնությամբ  արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում  Ընտրական օրենսգրքում «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկած փոփոխությունների նախագիծն էր:  Արտահերթը չկայացավ` քվորումի բացակայության  պատճառով: Եվ ահա ՀԱԿ-ը հարցը ՍԴ քննարկման առարկա է դարձնում:
Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրության փոխարեն ՀԱԿ-ին հաջողվել է 34 ստորագրություն հավաքել։
Սա լուրջ հաջողություն է և  նշանակում է, որ  քաղաքական ուժերը գնում են համախմբման ճանապարհով, խոսելով մեծամասնության կողմից արտահերթը տապալելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության մասին, այսօր ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Ստորագրահավաքին միացել են «Ժառանագություն» եւ ՀԱԿ խմբակցություններն ամբողջությամբ, ինչպես նաեւ՝ պատգամավորներ ԲՀԿ-ից: ՀՅԴ-ն միացել էր արտահերթի նախաձեռնությանը, բայց  չի միացել ստորագրահավաքին: ՀԱԿ-ը սրա մեջ ողբերգություն չի տեսնում:

«ՀՅԴ-ի հետ խորհրդակցել ենք, նրանք հարցի լուծման մեկ այլ տարբերակ են տեսնում՝ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դիմել, որից հետո միայն՝ ՍԴ: Իրենց իրավունքն է, այստեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- նշում է Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ-ը նաև հակամենաշնորհային միջոցառումների փաթեթ է մշակել: Օգտվելով  ընդդիմությանը  յուրաքանչյուր նստաշրջանը մեկ անգամ տրվող իրավունքից՝ խմբակցությունը  որպես արտահերթ հարց այն վաղը քննարկման կներկայացնի։

Թողնել պատասխան

Back to top button