Քաղաքական

Պաշտպանության նախարարը մեկնել է Աֆղանստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը և հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010թ. փետրվարից գործող Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին:

Թողնել պատասխան

Back to top button