Քաղաքական

Ծառուկյանը կառաջադրվի, կարծում է Շիրինյանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Քաղաքագիտական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը լկարծում է, որ փետրվարին սպասվող հերթական նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այնուամենայնիվ կառաջադրվի երկրի ղեկավարի պաշտոնին:
Իր դիրքորոշումը հիմնավորելով՝ Լեւոն Շիրինյանն ընդգծեց, որ Ծառուկյանը կառաջադրվի, քանի որ ասպարեզ նետված համապատասխան ազդակը ստացավ կուսակցանական շրջանակների դրական արձագանքը, ինչը հիմք կդառնա սպասված որոշման կայացման համար: Քաղաքագետը խոստովանեց, որ ցանկանում է ԲՀԿ առաջոնորդի առաջադրումը:

Թեև ԲՀԿ-ն համարում է իրեն այլընտրանք, բայց, ըստ էության, ընդդիմություն է, սական ոչ փողոցի, նշեց Լևոն Շիրինյանը: Նա ակնկալում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ինչը կաշխուժացնի քաղաքական կյանքը: Քաղաքագետը հանդես եկավ ներկա խորհրդարանի ցրման օգտին:
Լեւոն Շիրինյանը կարծում է, որ ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների այս անգամ կհաջողվի խուսափել հետընտրական ցնցումներից:

Թողնել պատասխան

Back to top button