ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաև մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է: Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում և սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի և հայ արվեստագետ: Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին»:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button