ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 20-ին ողջ աշխարհը նշում է երեխաների համաշխարհային օրը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Այսօր` նոյեմբերի 20-ին, ողջ աշխարհը նշում է երեխաների համաշխարհային օրը: Օրն առիթ է դարձել` անդրադառնալու մանկական թրաֆիքինգի խնդիրներին, մասնավորապես` մեր երկրում: «Մանկական թրաֆիքինգի առաջին դեպքը Հայաստանում բացահայտվել է 2008 թվականին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության թրաֆիքինգի և միգրացիայի ծրագրերի ղեկավար Տաթիկ Բեժանյանը: Մինչ օրս բացահայտված դեպքերը 8-ն են` 11 զոհով, նրանից 6-ը աղջիկ, մնացած 5-ը` տղաներ են` 12-17 տարեկան: Տաթիկ Բեժանյանի տեղեկացմամբ` դատարանով հստակ վճիռ կա միայն 4 գործով, 3-ը դեռևս դատական պրոցեսում են, մեկ գործ էլ գտնվում է նախաքննության շրջանում:
«Տղաները բացառապես մուրացկանությամբ շահագործվողներ են եղել, 6 աղջիկներից 4-ը ենթարկվել են սեռական շահագործման, այն 2-ից 1-ը աշխատանքային, մյուսը` դարձյալ մուրացկանությամբ շահագործման: Այս բոլոր դեպքերից միայն երկուսն են տեղի ունեցել արտերկրում, մնացածը ներքին թրաֆիքինգի դեպքեր են, այսինքն` տեղի են ունեցել Հայաստանում»:

 

Թողնել պատասխան

Back to top button