ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ դաշնակահար Յան Լիշեցկու համատեղ համերգը` այսօր

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և մենակատար դաշնակահար Յան Լիշեցկու համատեղ համերգը: 17-ամյա երաժիշտը արդեն իսկ հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Փարիզի, BBC սիմֆոնիկ, Լեյպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի Մետրոպոլիտեն և այլ հանրահայտ նվագախմբերը:
Երիտասարդական նվագախմբի և հեղինակավոր Դոյչե գրամոֆոն (Deutsche Grammophon) ստուդիայի և Այ Էմ Ջի Արթիսթս (IMG Artists) երաժշտական գործակալության արտիստ, աշխարհահռչակ դաշնակահար Յան Լիշեցկու կատարմամբ հանդիսատեսը կվայելի Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 Սիմֆոնիան:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button