Քաղաքական

ՀՅԴ- ն եւս հանդես է գալիս խորհրդարանական կառավարման եւ 100% համամասնության առաջարկներով

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Եկող տարի սպասվող նախագահական ընտրություններից առաջ ՀՅԴ- ն քաղաքական քննարկումների է հրավիրում կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ կոչ անելու համախմբվել դաշնակցության կազմած պլատֆորմի շուրջ: Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ-ը հայտարարություն է այսօր հրապարակել, որով քաղաքական օրակարգ են բերվում այն հիմնախնդիրները, որոնց լուծմամբ հնարավոր կլինի դուրս գալ երկարատև տեղապտույտից:

Հայտարարությունը հնչեցրել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որով մասնավորապես շեշտվում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, խորհրդարանական համակարգի անցնելու, հայ- թուրքական արձանագրությունները հետ կաչելու անհրաժեշտությունը:
«Սա իրավիճակային հայտարարություն չէ: Սա երկրի ապագային  մտահոգությամբ պայմազնավորված քայլ է»,- ասում է Աղվան Հովսեփյանը:
Եթե ընդունեք մեր հորդորն ու համախմբվեք այս պլոտֆորմի շուրջ մենք կունենանք որակապես նոր երկիր` ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն, վստահեցնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Մամուլով շրջանառվող լուրերի համաձայն՝ դաշնակցության հետևում կանգնած է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողների այս հիշեցմանն ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց, որ կասկածները ծիծաղելի են։

 

Թողնել պատասխան

Back to top button