ԿարևորՄիջազգային

Այսօր Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են

ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով` ժ. 09:00-ին) բացվել են առաջին երկու ընտրատեղամասերը, որոնք գտնվում եմ Նյու Հեմփշիր նահանգում: Հենց այստեղից են ավանդաբար սկսվում ԱՄՆ նախագահական ընտրությունները: Ինչպես հաղորդում է ABC News-ը , երկու ընտրատեղամասերում ձայների հաշվարկով հաղթանակ է տարել գործող նախագահ Բարաք Օբաման: Դիքսվիլ Նոտչ (Dixville Notch) գյուղում Օբամայի ու նրա մրցակցի՝ Միթ Ռոմնիի օգտին քվեարկել է հինգական մարդ: Մինչ այդ Հարթս-Լոքեյշն քաղաքում (Hart՚s Location) հաղթանակ է տարել Օբաման: Նրան իր ձայնն է տվել 23 ընտրող, իսկ Ռոմնիի օգտին՝ 9 մարդ: Մեկ մարդ քվեարկել է Գարի Ջոնսոնի օգտին, որը ներկայացնում է Ազատական կուսակցությունը, ընդգծում է USA Today-ը:

Ինչպես նշում է թերթը, Դիքսվիլ Նոտչում թեկնածուները հավասար ձայներ են ստացել 1960-ից ի վեր, երբ բնակավայրը գյուղ է դարձել: 2008թ. գյուղի բնակիչները քվեարկել էին Օբամայի օգտին: Ինչպես սպասվում է, մյուս ընտրատեղամասերը կբացվեն Վերմոնտ նահանգում տեղական ժամանակով ժ. 05:00-ին (Երևանի ժամանակով` ժ. 14:00-ին): Քվեարկության արդյունքները կհայտնվեն առանձին նահանգներում դրանց ավարտից հետո: Առաջինը ժ. 18:00-ին կփակվեն Ինդիանա ու Քենտուքի նահանգների ընտրատեղամասերը (Երևանի ժամանակով` նոյեմբերի 7-ին, գիշերվա ժամը 03:00-ին): Reuters/Ipsos-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն` Բարաք Օբաման առաջ է անցնում Միթ Ռոմնիից. նախագահի օգտին պատրաստակամություն է հայտնել քվեարկել ընտրողների 48%-ը, այն դեպքում, երբ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է 46%-ը:

Միաժամանակ, Gallup-ի հարցումների կենտրոնի վերջին տվյալները վկայում են, որ Միթ Ռոմնին 1 տոկոսով առաջ է անցել իր դեմոկրատ մրցակցից: Այս մասին հայտմում է Interfax գործակալությունը: Հարցման տվյալներով` Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 49%-ը, Օբամայի օգտին` 48%-ը: Ընտրողների 3%-ը դեռ չի կողմնորոշվել: Ընդ որում՝ հանրապետական թեկնածուն մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ բնակչությունից տղամարդկանց շրջանում: Նրա օգտին պատրաստ է քվեարկել տղամարդկանց 53%-ը, Օբամայի օգտին՝ 43%-ը:

Թողնել պատասխան

Back to top button