Քաղաքական

Հունգարահայ համայնքը դատարան է դիմում

Հունգարիայի հայ համայնքի ղեկավարներն առաջիկայում պատրաստվում են դիմել դատարան՝ վիճարկելու Հունգարիայի իշխանությունների որոշումը և ապացուցելու, որ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման գործընթացը հակասում է, նախևառաջ, Հունգարիայի օրենսդրությանը:

Այս նախաձեռնության մասին համայնքի ղեկավարները հայտնել են այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։

Հունգարիայի հայ համայնքի ղեկավար Սևան Սարգսյանը տեղեկացրել է, որ հունգարական իշխանություններն արտահանձնումից հետո այլևս չեն ցանկանում անդրադառնալ և քննարկել ադրբեջանցի մարդասպանի հարցը, ուստի  հայ համայնքը դժվարություններ է ունենում այս խնդրով բանակցություններ վարելիս:
Փոխարենը նրանք համագործակցում են հունգար առաջադեմ մտավորականների ու հասարակական գործիչների, ընդդիմադիր մամուլի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշում ունենալու հանգամանքը և տարբեր երկրների համայնքների հետ համագործակցելու անհրաժեշտությունը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button