ԿարևորՀասարակություն

Կրթության որակի մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ…

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Համաշխարհային զարգացումները նորանոր խնդիրներ ու պահնաջներ են դնում նաև կրթական ոլորտի առջև, որոնք նախևառաջ բերաբերում են կրթության կառավարմանն ու կազմակերպմանը, կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Այս առումով նա առանձնացնում է պարտադիր միջնակարգ կրթությունը և նկատում, որ միայն դպրոցի տված գիտելիքներով հնարավոր չի ընդունվել ԲՈՒՀ: Խնդիրն այն է, որ այս բացը չլրացրեց և իրեն չարդարացրեց նաև ավագ դպրոցների համակարգի ներդրումը: Փաստը չի վերլուծվում համապատասխան կառույցների կողմից: Այս ներքին ու արտաքին գնահատականների արդյունքներն ու դրանց տարբերությունը վկայում են, որ ոչ մի օղակ պատասխանատվությունն իր վրա չի վերցնում: Իսկ ցուցադրական դասերն ու դասալսումները, ինչպես նաև դասամատյաններում գնահատականների ուռճացվածությունն իսկապես արդեն խորհելու տեղիք են տալիս:

Ի դեպ, մեղավորության իր մասնաբաժինն ունի նաև ծնողը: Շատ ծնողներ բողոքում են դրպոցի որակից, բայց նրանցից և ոչ մեկը չի փորձում պահանջել այդ կրթությունը դպրոցից: Մի բան, որը ինչպես ծնողի, այնպես էլ աշակերտի իրավունքն է:
Անահիտ Բախշյանը կարծում է, որ խնդիրների մեծ մասը կլուծվի այն ժամանակ, երբ կթության բովանդակության համար պատասխանատվություն կկրի բացառապես կրթության համար լիազոր պետական մարմինը, այն է` ԿԳ նախարարությունը: Իսկ քանի դեռ դրպոցները պատկանում են քաղաքապետարանին ու մարզպետարաններին, շահերի բախումն անխուսափելի է լինելու, կարծում է Անահիտ Բախշյանն ու հավելում. քանի դեռ կրթությունը հյուսված չէ աշակերտի կարիքի շուրջը և նրա համար, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է ու անիմաստ:

Թողնել պատասխան

Back to top button