
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Համաշխարհային զարգացումները նորանոր խնդիրներ ու պահնաջներ են դնում նաև կրթական ոլորտի առջև, որոնք նախևառաջ բերաբերում են կրթության կառավարմանն ու կազմակերպմանը, կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Այս առումով նա առանձնացնում է պարտադիր միջնակարգ կրթությունը և նկատում, որ միայն դպրոցի տված գիտելիքներով հնարավոր չի ընդունվել ԲՈՒՀ: Խնդիրն այն է, որ այս բացը չլրացրեց և իրեն չարդարացրեց նաև ավագ դպրոցների համակարգի ներդրումը: Փաստը չի վերլուծվում համապատասխան կառույցների կողմից: Այս ներքին ու արտաքին գնահատականների արդյունքներն ու դրանց տարբերությունը վկայում են, որ ոչ մի օղակ պատասխանատվությունն իր վրա չի վերցնում: Իսկ ցուցադրական դասերն ու դասալսումները, ինչպես նաև դասամատյաններում գնահատականների ուռճացվածությունն իսկապես արդեն խորհելու տեղիք են տալիս:
Ի դեպ, մեղավորության իր մասնաբաժինն ունի նաև ծնողը: Շատ ծնողներ բողոքում են դրպոցի որակից, բայց նրանցից և ոչ մեկը չի փորձում պահանջել այդ կրթությունը դպրոցից: Մի բան, որը ինչպես ծնողի, այնպես էլ աշակերտի իրավունքն է:
Անահիտ Բախշյանը կարծում է, որ խնդիրների մեծ մասը կլուծվի այն ժամանակ, երբ կթության բովանդակության համար պատասխանատվություն կկրի բացառապես կրթության համար լիազոր պետական մարմինը, այն է` ԿԳ նախարարությունը: Իսկ քանի դեռ դրպոցները պատկանում են քաղաքապետարանին ու մարզպետարաններին, շահերի բախումն անխուսափելի է լինելու, կարծում է Անահիտ Բախշյանն ու հավելում. քանի դեռ կրթությունը հյուսված չէ աշակերտի կարիքի շուրջը և նրա համար, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է ու անիմաստ:




