ԿարևորՄիջազգային

Սադրանք, թե՞ պատահականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սիրիայի հարցով լարված հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ըստ տարածված տեղեկության՝ հեռախոսազրույցն ավարտվել է, երբ կողմերից մեկը կախել է լսափողը։ Համաձայն պնդման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե անգամ մեկ թուրք զինվոր մտնի Սիրիա, իրենք կհամարեն, թե նա Մոսկվա է մտել։ «Սա սպառնալիք է, և ընդունել չենք կարող»,-ասել է Էրդողանը։ Պուտինն իր հերթին պատասխանել է. «Ինչպես կուզեք, այնպես էլ ընդունեք»։ Դրանից հետո հեռախոսազրույցն ընդհատվել է։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե Պուտինն է կախել լսափողը, սակայն սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու կողմն էլ չի ընդհատել խոսակցությունը։

***

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հեռախոսազրույցին հետևել է թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպը՝ սադրանք, թե՞ պատահականություն: Հռետորական հարցադրում են անում ռուսական կայքերը, և շարունակում, որ քաղաքական թատերաբեմում իրենց դիրքերն ամրապնդելու համար մտածված միջադեպերով շահեկան իրավիճակ է ստեղծվում, այնուհետև լուծում առաջարկվում: Մինչ թուրք-սիրիական սահմանի հերթական միջադեպի մեղավոր կողմի բացահայտումը, տեղեկացենք, որ այսօր սիրիական կողմից արձակված հերթական հրթիռը ընկել է Թուրքիայի Հաթայի շրջանում: Ըստ թուրքական զլմ-ների, դեռ տեղեկություններ չկան զոհերի և ավերածությունների մասին, անգամ՝ ում կողմից է արձակվել հրթիռը՝ ընդդիմադիրների, թե կառավարական ուժերի, ավելին՝ եղել է արդյոք թուրքական բանակի համարժեք պատասխանը: Հիշեցնենք, որ վերջերս Աքչաքալեի շրջանում թուրք-սիրիական սահամնը հատած սիրիական հրթիռի հետևաքնով զոհվել էր 5 խաղաղ բնակիչ, որը հանգեցրել երկու երկրների հարաբերությունների էլ ավելի սրացմանը: Իսկ Թուրքիայի խորհրդարանը թույլատրեց կառավարությունը անդրսահմանային գոտում անհրաժեշտոթւյան դեքպում ռազմական գործողոթւյուններ սկսել:

Թողնել պատասխան

Back to top button