

Հոկտեմբերի 22-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Մեքսիկա, Գվատեմալա և Կոստա Ռիկա։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպումներ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: