ՊՆ- ն ամփոփում է զորավարժությունների արդյունքները
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Իրար հաջորդող, նախադեպը չունեցող, երկու մեծածավալ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում ամենևին պայմանավորված չէ պատերազմի վերսկսմամբ»,- փարատելով հասարակության շրջանում առկա մտավախություններն այսօր վստահեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զորավարժությունների անցկացումը հնարավորություն է տալիս բարձրացնել ԶՈՒ մարտական պատրաստվածությունը: «Տեսանք գործառույթների փայլուն կատարում և գերազանց արդյունք»,- ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին նման գնահատական տվեցին բարձրաստիճան սպաները:
Երկու օր առաջ ավարտված տասներեքօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը նույնպես իր ծավալով աննխադեպ էր` փորձարկվել է 5 հազար միավոր զինտեխնիկա, մասնակցել է Հայաստանի ԶՈՒ 45 հազարանոց անձնակազմ:
Ընդ որում՝ փորձարկվել են զինտեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքեր, հակատանկային նոր միջոցներ ակտիվ պաշտպանություն ունեցող զինտեխնիկայի դեմ պայքարելու համար, իրականացվել է С-300 ՀՕՊ գնահատում:
Առաջադրանքը կատարվել է գերեզանց, հակառակորդի ագրեսիային դիմագրավել ենք փայլուն, զինտեխնիկան թարմացված է, վստահեցրեց ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
«Եթե հակառակորդը փորձի նոր զինտեխնիկա ձեռք բերել, ապա մենք պատրաստ են հակահարված տալ։ Մենք միշտ մեկ քայլ առաջ ենք»,- նկատեց նա։
Հայաստանն ունակ է 300 կմ և ավելի կետային հարվածներ հասցնել կոնկրետ օբեկտների ուղղությամբ, տեղեկացրեց գեներալ մայորը: Մեր ԶՈՒ- ն կարող են ավելին ավելացրեց, ասում է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գեներալ մայոր Իշխան Մաթևոսյանը:
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում որքանո՞վ է հավանական հակառակորդի կողմից ինքնաթիռների ուղղությամբ հարվածը։
«Ռադիոլուր»- ի հարցին ի պատասխան գեներալ-մայոր Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ոչ մի պատերազմ հենց այնպեսզ չի սկսվում, մեր հետախուզական մարմինները հետևում են հակառակորդի գործողություններին։