

Հայտնի հնդիկ ռեժիսոր եւ պրոդյուսեր Շեքհար Կապուրը ժամանելու է Երեւան նոր ֆիլմի ստեղծման հնարավորություններին ծանոթանալու համար։
«Հայաստան եմ մեկնելու 1915 թվականի հայկական կոտորածներն ուսումնասիրելու եւ հնարավոր է հետագայում ֆիլմ նկարահանելու համար»,- գրել է Կապուրը Թվիտերի իր էջում։
Շաքար Կապուրը հայտնի կինոգործիչ է, որի Եղիսաբեթ թագուհուն նվիրված կենսագրական ֆիլմն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի 7 անվանակարգերում, այդ թվում լավագույն ֆիլմ եւ լավագույն կնոջ դերակատարման համար, որին արժանացել է Քեյթ Բլանշետը։