Քաղաքական

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում խորհրդարանականին արձանագրված խախտումներ է նկատել Սաքունցը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրել է իրենց կազմակերպության կողմից 2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձորում իրականացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունները վատ օրինակ են ծառայում 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների համար:
Ցնդող թանաքի հարցը խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարձրացվեց, բայց 4-5 ամիս հետո ԿԸՀ- ն դարձյալ չկարողացավ տեխնիկական այդ խնդրին լուծում տալ, ընտրական տեղամասերում՝ հատկապես մերձակա տարածքներում, կրկին կուտակումներ էին արձանագրվում. դրանք Սաքունցը բնորոշում է որպես ընտրախախտումների հիմնական միջոց:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը ձայնի դիմաց գումարի տրամադրման դեպքերից չխոսեց, սակայն ընդգծեց, որ իրենց արձանագրած խախտումներն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից սակայն իրենց ակնկալած պատասխանը դեռ չեն ստացել:
Ի դեպ` այս ՏԻՄ ընտրությունները շատ քաղաքագետներ գնահատեցին հանգիստ ու պասիվ, որովհետեւ ընդդիմությունը դրան իր թեկնածուները չէր ներկարացրել, ուստի Սաքունցի բողոք-դիտարկումները այդ թեւում կիսողներ չկան:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button