Քաղաքական

Մեկնարկում է թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման գործընթացը

Այսօր, հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Ընտրություններն այդ ընտրատարածքներում տեղի են ունենալու դեկտեմբերի 2-ին: Առաջադրման գործընթացը կշարունակվի մինչև հոկտեմբերի 18-ը, իսկ թեկնածուների գրանցման ժամկետը կսկսվի հոկտեմբերի 18-ից 28-ը: Քարոզարշավը նշված տեղամասերում կսկսվի նոյեմբերի 4-ից և կավարտվի նոյեմբերի 30-ին: Հիշեցնենք, որ 35 ընտրատեղամասում ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, իսկ թիվ 1 ընտրատեղամասում ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտնի դեպքից հետո ինքնաբացարկ էր ներկայացրել: Երևանի թիվ 1 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ առաջադրում է Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, իսկ թիվ 35-ում՝ Արման Սահակյանի: Երևանի թիվ 1 ընտրաատրածքում իր առաջադրվելու մասին էին հայտարարել Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը և լրագրող Արտակ Եղիազարյանը: Վերջինը սակայն, նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի առաջադրվելու մի քանի պատճառներից դրդված, դրանցից մեկը՝ ըստ լրագրող Արտակ Եղիազարյանի ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցների բացակայությունն է։

Թողնել պատասխան

Back to top button