ԿարևորՔաղաքական

Օսկանյանը կարդարացվի՞

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձել է հարևան խորհրդարանական ընտրություններում Վրաստանում ընդդիմադիրների համոզիչ հաղթանակին, ինչպես նաև Վարդան Օսկանյանի գործի զարգացումներին: Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ մեր երկրի ներքին կյանքին,- ասել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Խորհրդարանականը այնուամենայնիվ չբացառեց, որ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը կարող է անդրադառնալ հայ-վրացական երկկողմ միջպետական հարաբերությունների վրա: Հնարավոր դրական փոփոխությունները Համլետ Հարությունյանը ակնկալում է ռուս-վրացական հարաբերությունների սպասվող կարգավորման հետ, ինչի մասին արդեն ակնարկել է վրաց հաջորդ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկմանը` հանրապետակասն պատգամավորը համոզմունք հայտնեց, որ իր ԲՀԿ-ական գործընկերոջ մեղադրյալ հանդիսանալը պետք է դիտել միայն իրավական հարթությունում: Հարությունյանը լիովին վստահում է գլխավար դատախազի միջնորդագրում բերված փաստակներին: Նա ընդգծեց, որ Օսկանյանը, դառնալով այլևս ձեռնխելի, շարունակում է մնալ պատգամավոր, և չարժե բարդացնել իրավիճակը:
Պատգավորը չբացառեց, որ գործի քննության արդյունքում Օսկանյանը կարդարացվի և կվերադարձնի անձեռնմխելիությունը:

Թողնել պատասխան

Back to top button