Կարևոր

Մշակութային օջախները կվերանորոգվեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին:

Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար Ակսել Բակունցի տուն-թանգարանին անհապաղ հատկացնել 5 մլն դրամ, Արարատի մարզային գրադարանին 7 մլն դրամ և Գյումրիի գրադարանին 5 մլն դրամ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button